Լուրեր

Էդգար Ղազարյանին մեկուսացնելով Հ1-ի եթեր գնալ ու ստեր ասել ցանկացողների թիվն ավելացնելն անգամ ձեր վիճակը չի բարեփոխի․ Աննա Մկրտչյան

22.02.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Վնգստացող բնորոշված իրավապահ համակարգը նորմալ է համարում դատարաններ շրջափակած, բռնությամբ դատարանների կազմեր փոխած անհայրենիքի ապօրինություններն անելը։Արդեն այնքան անիրատեսական է խոսքի ազատության մասին գրելը, որ իմաստ էլ չունի դրա բաղադրատարրերը վերլուծել։ 
 
նիկոլի զավթած երկրում հայերը խոսքի իրավունք չունեն։ նիկոլի զավթած երկրում հայերը միայն հետապնդման, հալածանքի մատերիալ են։
Ակնհայտ է, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ քաղաքական հալածանքների պատվեր է իջեցրել  նիկոլը։
 
Մարդու իրավունքների տեղական և միջազգային «պաշտպաններին» էլ  թողենք շաբաթ կիրակի վայելեն, որ հանկարծ սրբուհի գալյանի արդարության մեդալները չհիշեն ու հետ չվերցնեն։
Պարոն Ղազարյան սա էլ է հաղթահարվելու, հաստատ։ Իմ ու Ձեր կարծիքը տխմարների մասին փոփոխման ենթակա չէ։
 
Հ.Գ. Էդգար Ղազարյանին մեկուսացնելով Հ1-ի եթեր գնալ ու ստեր ասել ցանկացողների թիվն ավելացնելն անգամ ձեր վիճակը չի բարեփոխի»։

← Վերադառնալ ցուցակին