Լուրեր

Էդգար Ղազարյանին էս վախկոտների իշխանությունը ազատ եւ ճշմարիտ խոսքի համար փորձում է դատել․ Մարգարիտ Եսայան

22.02.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Էդգար Ղազարյանին էս վախկոտների իշխանությունը ազատ եւ ճշմարիտ խոսքի համար փորձում է դատել։
Էդգարը բավարար հումոր, խելք, միտք եւ պայքարի համառություն ունի, սա էլ կանցնի։Կմնա  նիկոլիկների անվերջանալի վախը՝ հայրենասեր, խելացի, երկրի ու պետականության համար ազնիվ պայքար մղող մարդկանցից։ Էդ վաղը  դավաճանը երբեք չի կարող հաղթահարել, անգամ էն աշխարհում։  
 
Էդգար Ղազարյանը արդեն յոթ տարի շարունակ   համառ, ճիշտ եւ գրագետ պայքարի առաջամարտիկ է եւ ես սատարում եմ նրան։ Սա էլ կանցնի, Էդգար ջան, եւ տրամաբանությունը կրկին կվերադառնա մեր երկիր։
 
Գիտեմ, սա էլ կհաղթահարես։ 
Պինդ կաց, ընկեր ջան․․․»։

← Վերադառնալ ցուցակին