Լուրեր

Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանի ապագան զոհ գնա սխալ ղեկավարությանը․ Միքայել Գրիգորյան

20.02.2025

 ՀՀԿ խորհդրի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Ո՞վ է իրական սպառնալիքը Հայաստանի համար»

Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է, բայց ոչ միայն Ադրբեջանի ագրեսիայով։ Վտանգն ավելի մոտ է՝ մեր սեփական ղեկավարության ձախողումների մեջ։ 
 
Փաշինյանի անվճռականությունը, սխալ հաշվարկները և պարտվողական քաղաքականությունը Հայաստանը վերածել են թիրախի։ Երբ իշխանությունը թույլ է, թշնամին ուժեղանում է։ 
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ադրբեջանը չէր կարող անգամ երազել Հայաստանի հետ այսպես վարվելու մասին։ Հզոր ու իմաստուն ղեկավարներ են պետք այսօր։
 
Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանի ապագան զոհ գնա սխալ ղեկավարությանը։ Պահանջում ենք պատասխանատվություն և ուժեղ պետություն»։

← Վերադառնալ ցուցակին