Լուրեր

Անվտանգությունը չի կարելի անտեր թողնել․ Մարգարիտ Եսայան

20.02.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Անվտանգությունը չի կարելի անտեր թողնել
Իրական Հայաստանը չի կարող կառուցվել ստերի ու մանիպուլյացիաների վրա: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է այս կառավարությունը տարիներ շարունակ ժողովրդին մատուցել կեղծ օրակարգեր, բազմաթիվ խոստումներ տվել, որոնք երբեք չեն իրագործվել:
 
 Մենք պետք է ստեղծենք պետություն, որը հիմնված է արդարության վրա, այլ ոչ թե քաղաքական մանիպուլյացիաների։ 
Արցախյան հարցը չի կարելի մոռանալ։ 
Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չի կարելի ուրանալ։
Ազգային շահերը չի կարելի անտեսել։
Անվտանգությունը չի կարելի անտեր թողնել։
Ապագան չի կարելի թուրքին վստահել։ 
Սովորեք, թե ինչպես էին այդ բարդ հարցերը լուծում Սերժ Սարգսյանն ու նախկին նախագահները։
 
 Իսկ Նիկոլը մսխելով և ուրանալով նախկինների ստեղծածը, հիմա էլ իր անհիմն գաղափարներով կործանում է մեր պետության  եւ ժողովրդի ապագան»։

← Վերադառնալ ցուցակին