Լուրեր

Վերադարձրեք այն ինչ ունեինք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ Դերզյան

20.02.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ապագան իբրև թե գալիս է, բայց Փաշինյանի այս “գաղափարներով”՝ այն կործանված է: 
Մենք տեսնում ենք մի պետություն, որտեղ երիտասարդները չեն տեսնում հեռանկար, որտեղ կրթությունը դարձել է անպիտան, իսկ նորմալ աշխատաշուկան փակ է: 
Սա է՞ ձեր ապագան: Փաշինյանն ասում է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը»…
 
Բայց նա այդ համաժողովրդական «ընտանիքը» քայքայել և պառակտել է ամեն օր: Արդարության բացակայությունը, տնտեսական անկումը, կոռուպցիան, անտարբերությունն ու ապազգային քաղաքականությունը ոչնչացնում են մեր պետականությունը: 
 
Վերադարձրեք այն ինչ ունեինք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝  հետո նոր խոսեք ապագայի մասին»։

← Վերադառնալ ցուցակին