Լուրեր
Հայ հասարակության բոլոր շերտերը, այդ թվում՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում սատարում էին նրան, աստիճանաբար հեռանում են Փաշինյանից․ Հենրիխ Դանիելյան
14.02.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն զրկվել են միջազգային որոշիչ կենտրոնների աջակցությունից և սպառել են քաղաքական կրեդիտը, որը տարիներ շարունակ ունեցել էին։ Դրա վկայությունն են բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ նրա վերջին այցը ԱՄՆ, ամերիկյան վարչակազմի սառը վերաբերմունքը և կեղծ գործընթացները ԵՄ ամդամակցության մասով, ինչպես նաև անատամ արձագանքները Ադրբեջանի հնարավոր ագրեսիային՝ ընդունելով սեփական ձախողումը «խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։ Սակայն ավելի կարևոր է կենտրոնանալ այն փաստի վրա, որ նա կորցնում է նաև մեր քաղաքացիների աջակցությունը։
Հայ հասարակության բոլոր շերտերը, այդ թվում՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում սատարում էին նրան, աստիճանաբար հեռանում են Փաշինյանից։
Հ.Գ. Ակնհայտ է դառնում, որ ժողովրդին «սևերի» և «սպիտակների» բաժանած ուժերին հեռացնելու ցանկությունը և կամքը վերածվում են ժողովրդի վերստին միավորման և բևեռացված հասարակությունը նորից միասնական դարձնող գործոնի»։
