Լուրեր
Սա է մեր պահանջը,Նիկոլ։ Հրապարակայնացրու բոլոր փաստաթղթերը․ Շարմազանով
12.02.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյան,հերթական անգամ ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
Փաշինյանն ինքն իրեն անկյուն է մտցրել։
Մեկ ասում է՝ թող նախկին ղեկավարները գան բանավեճի։
Մեկ հրաժարվում է Աշոտյանի ու Օսկանյանի հետ բանավեճից։
Մեկ ասում է՝ բանավիճելու բան չունեմ։
ՀՀԿ-ն մի քանի անգամ պահանջել է նրանից հրապարակել բոլոր փաստաթղթերը։
Ավելին.ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2022-ի ապրիլի 23-ին լրագրողներին առաջխրկել է պահանջել Նիկոլից հրապարակել 2019-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից իրեն առաջարկված փաթեթը։
Նիկոլը դա չարեց։
ՀՀԿ-ի անունից ես պահանջել ու պահանջում եմ Փաշինյանից հրապարակել 1994-ից սկսած պաշտոնական բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
Թող հրապարակի,որ հասարակությունը համոզվի ,թե ինքը ինչպես է բերել պատերազմ ու հանձնել Արցախը։
Սա է մեր պահանջը,Նիկոլ։
Հրապարակայնացրու բոլոր փաստաթղթերը։
Մնացածը զավզակություն է»։։