Լուրեր

Այս տեքստը ուղարկեք Ալեն Սիմոնյանին, ով պնդում է, որ ժողովրդավարությունը կպաշտպանի մեր երկիրը․ Հենրիխ Դանիելյան

10.02.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր հրապարակված հոդվածի հետքերով
Ստորև ներկայացնում եմ Փաշինյանի այսօրվա հոդվածից հանված կարևոր և հուշագրավ  հատվածներ, որոնք ըստ էության բացահայտ խոսում են Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին։
 
 «Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը կենտրոնանում է այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել, և Ադրբեջանն ունի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք»:
 «Կամ Ադրբեջանը իրոք կարծում է, որ Հայաստանն իրեն հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը՝ Ադրբեջանն է հարձակվելու մտադրություն ունի»:
 «Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում»:
 
 «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում Հայաստանի տարածքի շուրջ 60%-ը անվանվում է «ներկայումս Հայաստանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ»»:
 «Ադրբեջանը միլիարդների հասնող սպառազինություն է ձեռք բերում և ագրեսիվ հռետորաբանություն վարում»:
Այս խոսքերը պատկանում են Հայաստանի վարչապետ նիկոլ փաշինյանին, ով միևնույն ժամանակ խոսում է Հայաստանի՝ «խաղաղության խաչմերուկ» լինելու և առհասարակ կեղծ խաղաղության մասին։
 
Հ.Գ.Այս տեքստը ուղարկեք Ալեն Սիմոնյանին, ով պնդում է, որ ժողովրդավարությունը կպաշտպանի մեր երկիրը»:։
 
Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է

← Վերադառնալ ցուցակին