Լուրեր
Ամեն օր ավելի շատ հայ մարդիկ, ՀՀ քաղաքացիներ են հեռանում երկրից․ Մարգարիտ Եսայան
10.02.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե կարճ բնութագիր տամ էս վայ-կառավարությանը, բավական է ասել՝ սրանք խաբողների, քանդողների եւ հանձնողների կառավարություն են։
Անգամ կառավարություն բառն է սրանց համար ոչ տեղին, քանզի սրանց «կառավարելու» արդյունքում երկիրը կամաց-կամաց հայտնվում է քաոսում։ Սրանք մեկ նպատակ ունեն՝ քանդել եղած համակարգերը, խաբել հասարակությանը, կատարել թշնամու քմահաճույքը՝ երկիրը հաձնելով ։
Հերթով քանդելով, բանակ, անվտանգային համակարգեր եւ այլն, սրանք հասան մեր երկրի տնտեսությանը, որը նախկինների օրոք ոչ միայն զարգացավ, այլեւ՝ այո, հզորանում էր։
Հիմա, նիկոլի կառավարությունը թափով ձեռնամուխ է եղել ՀՀ տնտեսության կործանմանը։ Ստերի տոպրակը բացած, հմեկերով եւ ֆակտորթիվիներով մարդկանց խաբելով, սրանք կեղծիք են տարածում, իբր կա տնտեսական աճ, սրանք պարծենում են չեղած, մտացածին «տնտեսական աճով», բայց իրականում ոչ մի աճ էլ չկա եւ ՀՀ պարզ քաղաքացիները անմիջապես իրենց ամենօրյա աշխատանքի եւ կյանքի մեջ են դա տեսնում։ Ապացույցը՝ կառավարության շենքի մոտ արդեն ամենօրյա բողոքի ցույցները եւ աճող դժգոհությունը։
Իրական տնտեսական աճ գրանցող երկրներից մարդիկ չեն հեռանում, իսկ մեր երկրից մարդիկ հեռանում են, կա կոնկրետ վիճակագրություն, որ վերջին 4 տարիներին մարդկանց հոսքը դեպի դուրս անասելի չափերի է հասել։ Ամեն օր ավելի շատ հայ մարդիկ, ՀՀ քաղաքացիներ են հեռանում երկրից։ Սրանք ոչ աշխատավարձ են բարձրացնում, ոչ կենսաթոշակ, փոխարենը սովորական կյանքի համար անհրաժեշտ բոլոր ապրանքները/եւ՝ ոչ միայն/ թանկանում են, գնաճը դառնում է անկառավարելի։ Սրանք իշխանության տարիներին ոչ թե տնտեսական, այ՝ գների աճ է գրանցվում, մտեք խանութներ, վճարեք տարբեր ծառայությունների համար, ամեն օր վկան եք, թե ոնց են գները՝ երկնիշ/եւ՝ ոչ միայն/ աճով բարձրանում։
Նիկոլի կառավարությունը կեղծ թվեր նետելով , փորձում է խաբել ժողովրդին,բայց, մարդիկ այլեւս չեն հավատում այս ստախոսներին, քանի որ մարդիկ իրենց կյանքում են տեսնում՝ իրենց գրպանները դատարկ են, բանկերի վարկերն՝ ավելացած, իսկ ապրելու պայմանները՝ ավելի վատ։ Եւ, ցավոք, մարդիկ հուսահատ բռնում են գաղթի ճանապարհը։
Սա դեռ մի փոքրիկ նկարագիրն է, էլ չեմ խոսում մեր երկրում գյուղատնտեսության անմխիթար վիճակի, ավելի ու ավելի խեղճացող գյուղացու եւ նրա հոգսերի մասին։
Հ․Գ․ Ի դեպ, մեր երկրի տնտեսության խոշոր հարկատու արդյունաբերական հսկաներից մեկում էլ սկսվել են երկարաժամկետ գործադուլներ:Եւ այս իրողությունը կարծես կառավարություն կոչվածներին բոլորովին չի մտահոգում, կամ՝ մտահոգում է իրենց նեղ շահերի մասով» ։