Լուրեր
Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ Երևանցիներս, թե որպես շահագործող և թե որպես համավարկառու․ Նարեկ Թադևոսյան
06.02.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյան ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Ոչ վաղ անցյալում՝ 2012 թվականին, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր չինական «Հայեր-բաս» մակնիշի (ժողովրդական լեզվով ասած մանուշակագույն) ավտոբուսները:
Երևան համայնքն ունենալով ներկայիս համայքային բյուջեից կրկնակի կամ, եթե ոչ եռակի անգամ ավելի քիչ բյուջե, քննարվող ավտոբուսները ներկրել է համայնքային բյուջեից ծախսելով 0 դրամ: Այսինքն ոչ թե Երևան համայքը նոր վարկ է վերցրել կամ քաղաքացիների համար որևէ բան է թանկացրել դրանց վճարման համար, այլ հակառակը՝ դրանք ձեռք են բերվել ԱՆՎՃԱՐ:
Այն ժամանակվա կեղծ ընդդիմադիրները, ովքեր հետագայում, որպես իշխանություն ունեցան իրենց ուրույն և ազդեցիկ դերը մեր երկիրը դեպի կործանման տանելու գործում, պայքարում էին իբրև տրանսպորտի թանկացման դեմ, որի վերաբերյալ այն ժամանակ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ նպատակ և ցանկություն չունենք ուղեվարձը բարձրացնելու:
Սակայն հիմա, նշված ուժերն, արդեն իսկ իշխանություն դառնալով, մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ Երևանցիներս, թե որպես շահագործող և թե որպես համավարկառու»:


