Լուրեր
Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից,որքան ՝ «խաղաղ» ադրբեջանացումից․ Շարմազանով
04.02.2025
![](http://www.hhk.am/files/n_pics/30673_s.jpg)
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից,որքան ՝ «խաղաղ» ադրբեջանացումից։
Դժբախտաբար պատերազմներն այսօրվա աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։
Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետեւաբար.պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին,այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ոտքի տակ չընկնելու համար։
Փաշինյանն անում է ճիշտ հակառակը՝ փիրձելով անվերջ զիջելով հասնել խաղաղության։
Հիշեցի Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենին,ով 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ,բայց ստացավ ոչ միայն անարգանք,այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Նիկոլը խաղաղություն չի բերելու,նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պարտություններ»։