Լուրեր
Դրա ասուլիսի ամենակարեւոր մասը ներկա բոլոր լրագրողների հարցերն են. Մարգարիտ Եսայան
31.01.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լրագրողներ՝ Բրավո․․.ապրեք դուք պրոֆեսիոնալ հայ մարդիկ եք․․.Դրա ասուլիսի ամենակարեւոր մասը ներկա բոլոր լրագրողների հարցերն են՝ ոտքից-գլուխ մերկացնում են դավաճան-կապիտուլյանտին։
Ընդ որում, դա անում են սառնասրտորեն, առանց աչք թարթելու, պրոֆեսիոնալ «քիլլերի» պես։ Դուք ձեր էսօրվա հարցերով եւ պահվածքով էդ մարդուն ողջ-ողջ թաղեցիք․․․Ապրեք, երեխեք ջան, շատ շնորհակալ եմ ձեր փառահեղ աշխատանքի համար։ Դե, իսկ մի քանիսիդ եւ, հատկապես Հռիփսիմե Ջեբեջյանին պինդ գրկելու եմ։
Այո, մենք չավարտվող պատերազմի մեջ ենք։
Սա եւս պատերազմ է ու լրագրողները, չորրորդ իշխանությունն այսօր հաղթեց դավաճան հողատուին, գնդակը քաղաքականության դաշտում է, մնաց, որ քաղաքական ուժերի եւ հասարակության հաղթանակն արձանագրվի․.․Պատերազմում՝ ինչպես պատերազմում․․.»: