Լուրեր
Պատմությունն ուրացողների տեղը աղբամանում է․ Մարգարիտ Եսայան
27.01.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս մարդիկ միջազգային, եվրոպական տարբեր կառույցներում իմ գործընկերներն են եղել 2012-ից մինչեւ 2018-ի մարտ։Տարբեր տարիների եկել են Հայաստան, մասնակցել տարբեր նիստերի Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր ու հայտարարություններ ենք ընդունել միասին։
Ծաղիկ են խոնհարել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, հարցազրույցներ եւ ելույթներ են ունեցել, դատապարտելով կատարվածը։ Իրենց երկրներում եւ կառավարություններ եւ խորհրդարաններ ընդունել, դատապարտել են Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում թուրքերի ձեռամբ կատարված Հայոց Ցեղասպանությունը, մեր , հայերիս հետ միասին ու միաձայն ասել են՝ ճանաչում, դատապարտում , որ այլեւս երբեք չկրկնվեն ցեղասպանությունները։Հիմա, էս մարդկանց, նրանց կառավարություններին եւ խորհրդարաններին ի՞նչ ենք ասելու, ասելու ենք՝ ներեցեք, մեր երկրում իշխանությունը զավթածները չեն ո՞ւզում ընդունել Հայոց Ցեղասպանությունը, ուրա՞նում են, կասկա՞ծում են, զազրախո՞սում են։
Պատմությունն ուրացողների տեղը աղբամանում է, չկասկածեք․․․Այո, ձգվեց, բայց՝ լինելու է հատուցում․․․»։