Լուրեր

Նպատակը` հային զրկելն է իր արմատներից . Տիգրան Աբրահամյան

27.01.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
  «Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է: 
Եվ այս համատեքստում պետք է դիտարկել իրենց շահերը սպասարկող Փաշինյանի ռեժիմի միջոցով հայկական ինքնությանը, պատմությանը, մշակույթին, Հայ Առաքելական Եկեղեցուն, պատմական հիշողությանն ու ժառանգությանը հասցվող հարվածները:
 
Նպատակը` հային զրկելն է իր արմատներից ու այն ամենից, ինչը նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեզ թույլ է տվել գոյատևել, ինքնապահպանվել ու պայքարել:
 
Թուրքիան ու Ադրբեջանը կարողացել են հասնել 2018-ի իրենց ցանկալի փոփոխությանը, հետևողականորեն ջարդել մեր պետական ինստիտուտները, այս տարիներին թույլ չեն տվել իշխանության փոփոխություն, սակայն այն, ինչ իրենց համար հասանելի կամ իրականալի չի եղել` անում են Փաշինյանի միջոցով:
Հայոց Ցեղասպանության ուրացումը` անկախ նրանից, թե ինչ երանգներով կամ կոնտեքստում կներկայացվի, ասածիս մի բաղադրիչն է և որքան ուշ հանրային դիմադրությունը հաջողություն գրանցի, այնքան խորը մեր ներսի ու դրսի թշնամիները կներթափանցեն դեպի հայկական աշխարհ»  :
 

← Վերադառնալ ցուցակին