Լուրեր
Նիկոլի օրոք Ադրբեջանին է հանձվել՝ 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան
26.01.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրանք Աստվածաշնչի փոխարեն Գեոքալփի տեսությունն (Պանթյուրքիզմ) են անգիր արել, քանի գնում՝ դրանում էլ ավելի եմ համոզվում: Այս աստիճանի հակահայ քաղաքականություն հայի ձեռամբ երբեք այս չափի հասած չկա:
Հայոց Եկեղեցու ու մշակութային ժառանգության դեմ նման պատերազմ ոչ արաբներն են տարել, ո՛չ մոնղոլները, ո՛չ օսմանները, ո՛չ էլ, անգամ, բոլշևիկները (չխառնե՛լ կոմունիստների հետ)։
Հ.Գ. Նիկոլի օրոք Ադրբեջանին է հանձվել՝ 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան»: