Լուրեր

Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան

16.01.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
 «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման  ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։
 
Ըստ էության, կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և լղոզելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումն ու էթնիկ զտումները, արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ:
Ոմանք էլ կարծում էին, որ հայաստանյան իշխանությունը միայն Ադրբեջանի հետ բանակցություններում է զիջումներ անում:
 
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս և երրորդ երկրների հետ փաստաթղթերում ամրագրումներ անելիս, Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը» :

← Վերադառնալ ցուցակին