Լուրեր

Հարցեր Արարատ Միրզոյանին…Շարմազանով

08.01.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հարցեր Արարատ Միրզոյանին…
Բա որ Արցախը մտնելու  էր Ադրբեջանի կազմ,ինչու՞ էիք գոռում ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
 
Ինչու՞ էիք ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։
Ինչու՞ էիք ասում՝ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
Ինչու՞ էիք ասում ՝ ի՞նչ պետք է ,դա էլ բանակցում ենք։
Ինչու՞ էիք ասում՝ բանակցում ենք սեփական կետից։
 
Ինչու՞ էիք ասում՝ նոր պատերազմ,նոր տարածքներ։
Ինչու՞ էիք ասում ՝ առանց Արցախ չկա Հայաստան։
Ինչու՞ էիք Շուշիում ինագուրացիա անում։
Ինչու՞ էիք գոռում՝ հաղթելու ենք։
Ինչու՞ էիք  ասում ՝սա նոր Սարդարապատ է։
Ինչու՞ 5 հազար հայորդու տարաք սպանդի։
Ինչու՞…
 
Որովհետեւ պետք է պատերազմով հանձնեիք Արցախն ու կոտրեք հայի ողնաշարը։
Ու ասեմ ինչու՞…քանի որ դուք փաստացի Հայաստանի ադրբեջանացման մունետիկներն եք»։

← Վերադառնալ ցուցակին