Լուրեր

Ալիեւը միջանցք է պահանջում, իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»․ Շարմազանով

08.01.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ալիեւը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք։
 
Ծանոթացա Փաշինյանի արձագանքին Ալիեւի երեկվա հակահայկակն ու ագրեսիվ հարցազրուցին։
Ալիեւը Հայաստանը ֆաշիստական պետություն է անվանում,իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության օրակարգ»։
Ալիեւը միջանցք է պահանջում, իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»։
Ալիեւն ասում է ես ոչ թե երկխոսում եմ այլ՝ մենախոսում եմ,իսկ Նիկոլն ասում է՝ ես պատրաստ եմ երկխոսելու։
Ալիեւը սպառնում է Հայաստանին,իսկ Նիկոլն ասում է՝ դելիմիտացիա ու դեմարկացիա։
Սա լրիվ գայլի ու գառի պատմությունն է դառնում։
Ալիեւն ասում է ես քեզ «ուտելու» եմ,իսկ սա ասում է՝ ես պատրաստ եմ «ամուսնանալ»։
 
Սա չհասկացավ,որ իրեն ոչ թե ախպերանալու կամ ամուսնության առաջարկ են անում,այլ՝ տիրելու ու ուտելու պահանջ։
Ալիեւի բերանը Նիկոլն է լեզու դրել իր անվերջ զիջումներով ու ադրբեջանահպատակ քայլերով»։

← Վերադառնալ ցուցակին