Լուրեր
Շնորհակալությամբ ճանապարհենք 2024-ը․ Մարգարիտ Եսայան
31.12.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժամանակը հավերժ է, անվերջ։
Մենք ենք անցողիկ։
Եւս մեկ տարի՝ 2024-ը, գալիս է եւս մեկը՝ 2025․․եւ, այսպես, մինչ այն պահը երբ ժամանակը կանգ կառնի, միայն Աստծուն է հայտնի՝ ում համար, երբ եւ ինչպես։ Եւ, քանի դեռ ժամանակը մեզ համար կա եւ մենք կանք այդ ժամանակի մեջ՝ ԱՊՐԵՆՔ,ՍԻՐԵՆՔ,ՀԱՎԱՏԱՆՔ․․․
ԱՊՐԵՆՔ, որովհետեւ Աստված է մեզ պարգեւել այս կյանքը
ՍԻՐԵՆՔ, որովհետեւ առանց սիրո կյանքը կյանք չէ
ՀԱՎԱՏԱՆՔ, որովհետեւ ուժը հավատն է․․․
Այո, ժամանակը հավերժ է, մարդն՝ անցողիկ։
Սա է մեր ժամանակը, ուրեմն՝ ի գործ, անելիք ունենք 2025-ին։ Կարեւոր գործ կա, չարված գործ, կիսատ գործ՝ հայրենիքն ազատագրել, ապա՝ շենացնել ու սիրել այդ հայրենիքը։
Սիրել իրական,արյունոտվող, տքնաջան սիրով եւ ոչ՝ կենացներով։
Աստված , այո, հային տանում է փորձությունների։ Միշտ։
Ինչպես 88-ին, 2025-ին եւս պարտավոր ենք արժանի լինել ԿՅԱՆՔԻՆ, ՍԻՐՈՆ եւ՝ ՀԱՎԱՏԻՆ․․
Շնորհակալությամբ ճանապարհենք 2024-ը։
Ծնվեցին նոր մարդիկ, ծնվեցին նոր կյանքեր եւ դա է օրենքը։
Այո, ունեցանք կորուստներ՝ ընկերների, հարազատների, հարեւանների, բարեկամների։ Հոգիներին՝ խաղաղություն։
Ծնունդ-կյանք-մահ, այսպես է որոշված ի վերուստ։
Ամենքս ունենք կյանքի մեր ժամանակը։
Արժանի լինենք մեր ժամանակին։
Ուզում եմ իմ ու ձեր այս ժամանակում տեսնել Հայաստանը առանց <սրանց>, տեսնել Հայաստանը շենացող, ժպտացող եւ արժանապատիվ։
Շնորհավոր Նոր տարի։
Բարով արի 2025․․․» ։