Լուրեր

2 տարի առաջ Արցախում սովի, անարդարության և գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ. Տիգրան Աբրահամյան

31.12.2024

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
 «2 տարի առաջ այս օրը, երբ ամենուրեք նախատոնական եռուզեռ ու տրամադրություններ էր, դեռ այդ ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Արցախում դատարկ խանութներ էր, ամենուրեք տագնապի զգացում:
Կարծես շատերը չեն հիշում կամ չեն ուզում հիշել տառապանքի այն օրերը, որոնք ուղեկցեցին արցախցի մեր հայրենակիցներին, իսկ մի փուլում բերեցին ծանր պատերազմ և բռնի տեղահանություն:
Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, իսկ որոշ դրվագներով` պայմանավորվածությամբ, հանձնվեց Արցախը:
Տեղի ունեցածին որևէ արդարացում կամ բացատրություն չկա: Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը:
Այսօր, ոչ պակաս անբարոյական վարք են դրսևորում բոլոր այն անձինք, ովքեր գործող իշխանությանը սպասարկելու նպատակով կա´մ արդարացումներ են փնտրում Արցախի հանձնման համար կա´մ տարբեր նեղ շահերի ծառայեցման համար «պատասխանատուի բաճկոնը» փորձում են հագցնել իշխանությունից դուրս գործող ուժերին կամ գործիչներին:
 
Քարոզչության դերը ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել, սակայն պատմության ակնհայտ կեղծումներ պարզապես հնարավոր չէ:
Այլ է, երբ իշխանությունն է ուզում փրկել իր դեմքը, լրիվ այլ բան, երբ դա ներքաղաքական «ռազբոռկանների» համատեքստում անում են արտաքուստ ոչ իշխանական թվացող, սակայն նեղ շահերից ելնելով, կամա թե ակամա, իշխանության օրակարգը սպասարկող դեմքերը:
 
Ինչևէ, 2 տարի առաջ Արցախում սովի, անարդարության և գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ: 
Ճիշտ է` նրանց հիմնական մասն իր հայրենիքի հայաստանյան հատվածում է ապրում, սակայն դա եղած վերքերը ոչ մի կերպ չի սպիացնում» :

← Վերադառնալ ցուցակին