Լուրեր
Տո, դու ով ես, որ նախկին նախագահները հետդ բանավիճեն․ Մարգարիտ Եսայան
24.12.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տո, դու ով ես, որ նախկին նախագահները հետդ բանավիճեն, ի՞նչի շուրջ՝ քո համազգային դավաճանո՞ւթյունների շարանի։ Քո իսկ եփած ճաշը ինքդ ես ուտելու, մինչեւ վերջ, գդալ առ գդալ, բկիդ է կանգնելու։
Մեր բոլոր երեք նախագահների ոտքերը լվանաս, ջուրը խմես, այ համազգային պատուհաս։
Հըլը ասա՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Երեք հաղթած նախագահ, երեք հպարտություն։ Միայն այս մարդկանց անուններից իլհամիկդ սարսափում է մինչեւ այսօր։ Տո,, հենց դու էլ ես սարսափում։ Դա բոլոր մեր երեք նախագահներից պարտվածն է, էդ դու ես, որ իլհամի հետ սիլիբիլներով վարի տվեցիր Արցախն ու հիմա ուզում ես Հայաստանը տանել կործանման։
Մի բան ունես անելու՝ գնալ անվերադարձ, եւ՝ ասել՝ վերելակի մեջ ի՞նչ խոստացար, ո՞նց խոստացա՞ր՝ ծնկաչոք։ Բանավե՞ճ, չէ -մի չէ, տո, դու ո՞վ ես, այ անցողիկ․․․»։