Լուրեր

Նիկոլը քաղաքական խաղամոլ է․ Շիրազ Խաչատրյան

24.12.2024

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլը քաղաքական խաղամոլ է, ով իր իշխանությունը պահպանելու նպատակով շատ հաճախ կիրառում է իր հին ու ավանդական տեխնոլոգիան, երբ իր անլուրջ ու պոպուլիստական քայլերով, բայց խիստ հաշվարկած ձևով, մանիպուլիացիաների է դիմում, հասարակությանը ու քաղաքական դաշտը բևեռացնելով ու իր սեփական դիրքերը ամրապնդելով: 
 
Նրա հիմանական նպատակը իշխանություն պահելն է, հանրային և պետական շահերի չարաշահման հաշվին..թքած, թե ինչ հետևանքներ կարող են լինել...տնտեսությունը վարի կգնա, սոցիալական բևեռացում կլինի, թե ասենք՝ երկրի հեղինակության հետ կխաղա, պետությունը թուլացնելով., պատերազմ ու աղետ բերելով...
 
2018թ ից ի վեր մենակ դա ենք տեսել ու տեսնում...հիմա նորից սկսել է իր աթոռին մեխվելու , ալիևի պահանջները կատարելու, նոր ընտրություններին պատրաստվելու նպատակով  իր դերասանական, ավելի ճիշտ՝միմոսական հմտությունները բանեցնել...«օրակարգ» ստեղծել...ու ցավոք շատ հաճախ  հնարավոր չի լինում խուսափել էտ տեսանելի թակարդն ընկնելու սցենարից...»։

← Վերադառնալ ցուցակին