Լուրեր
Դուք խոսեք-չխոսեք, մենք խոսելու ենք, կետ առ կետ սրիկայի ստերը մերկացնելու ենք․ Մարգարիտ Եսայան
23.12.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիտեմ դու ամոթ չունես, լեզվիդ տակ ոսկոր չկա, ինչ էշություն, տխմարություն ասես անցած յոթ տարիներին ու դրանից առաջ դուրս ես տվել,քո արածը,քո հանձնածը,մեղքերը եւ դավաճանությունները տարիներ շարունակ գցում ես ուրիշների գրպանը։Ձեռագիրդ եւ անամոթությունդ սահման չունի։
Ստախոս, թուրքի խամաճիկ սրիկա։Քեզ ասելիք չունեմ։Դիմում եմ բոլոր նախկին արտգործնախարարներին,Մինսկի խմբի համանախագահող երկրներին,Արցախի հարցով հատուկ հանձնակատարին,բոլորին,որ եղել են գործընթացի մասնակից,լավ,դուք եւս ամոթ չո"ւնեք,ի"նչու եք լռում,դուք հո գիտեք,որ բանակց վում էր Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ։
Ինչու եք լռում,հակադարձեք,թե դա միայն մենք պիտի անենք,բա դուք ինչ մեխի գլուխ եք,դուք եւս ամոթ չո"'ւնեք,ձեր անցած ճանապարհի,տարիների տքնաջան աշխատանքի վրա է էս չմոն ցեղ շպրտում 30ամյա հաղթած մեր ժողովրդի պատմության վրա է ցեղ շպրտում։
Պրոֆեսիոնալ թասիբ,պատվախնդրություն չո"ւնեք,մինչեւ երբ եք լռելու։ Էս ինչ համազգային լռություն է։
Իմացեք, դուք խոսեք-չխոսեք, մենք խոսելու ենք, կետ առ կետ սրիկայի ստերը մերկացնելու ենք։
Չկասկածեք» ։