Լուրեր
Երևանում զբոսնելը այլևս վտանգավոր է․ Հենրիխ Դանիելյան
22.12.2024
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչդեռ Երևան քաղաքի կառավարումը տանուլ տված Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը բանավիճում են և իրար մեղադրում՝ թալանի և կոռուպցիայի մեջ, մասնավորապես Ավինյանի 7,200,000 դրամ արժողությամբ ԱՄՆ չվերթի արժեքի կամ Հայկ Մարությանի կողմից իրականացվող «Մոնումենտում» մեծ շինարարական աշխատանքների համար, քաղաքային իշխանությունը տոտալ կոռուպցիոն մեծ մեքենայի է վերածվել՝ քաղաքացիներին «նվիրելով» ծառերի սպանդ, անվերջ խցանումներ և անանցանելի ճանապարհներ:
Մեր քաղաքացիները շնչում են այն վտանգավոր օդը, որի հեղինակներն ու պատասխանատուները հենց այս երկու անձնավորություններն են։
Երևանում զբոսնելը այլևս վտանգավոր է ձեր շնորհիվ։ Պահանջում եմ, որ պատկան մարմինները զբաղվեն այս հարցի լուծմամբ։
Հ.Գ. Ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած երկիրը (2008-2018 թ.), բացի հզոր և պրոֆեսիոնալ դիվանագիտությունից, կայուն տնտեսությունից, հաղթանակած բանակից, որը տարածաշրջանում գործոն էր հանդիսանում, երկու հայկական հանրապետություններից և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից, ունեցել է մայրաքաղաք Երևան, որը բոլոր ցուցանիշներով համարվում էր աշխարհի ամենաանվտանգ 10 քաղաքներից մեկը»։