Լուրեր

Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Շարմազանով

20.12.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»։
 
Փաշինյանը հաստատուն քայլերով իրականացնում է ոչ թե Հայաստանի վեստերնիզացիայի,այլ՝ վիլայեթացման գործընթացը։
Նա Հայաստանի սուբյեկտայնությունը «մատաղ է անում» Թուրքիային։
Հայաստանը փաստացի կարող է  վեր ածվել Ստամբուլի հայկական համայնքի։
Ստամբուլի հայերը նույնիսկ ունեն նվիրապետական աթոռ,ունեն եկեղեցիներ ,որտեղ Սահակ Մաշալյանի գլխավորիւթյամբ նշվում  են քրիստոնեական տաղավար տոներ ու նույնիսկ հաղորդություն է տրվում։
Բայց հայկական եկեղեցիներում թուրքական դրոշն ու Մուտաֆա Քեմալի նկարն է կախված։
 
Հայերն անգամ թերթեր ունեն, բայց հենց շեղվում  են Թուրքիայի պաշտոնական գծից,Հրանտ Դինքի նման սպանվում են։
Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը» »։

← Վերադառնալ ցուցակին