Լուրեր

Գալուստ Սահակյանի պատգամները շարունակում են ապրել մեր հիշողություններում․ Հենրիխ Դանիելյան

18.12.2024

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր, Գալուստ Սահակյանի մահվան տարելիցի կապակցությամբ, խորին հարգանքով և երախտագիտությամբ հիշում ենք նրա թողած անգնահատելի ժառանգությանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության ականավոր գործիչ և ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ոչ միայն նվիրում էր իր կյանքը պետականաշինությանը, այլև փոխանցում էր սերունդներին արժեքներ և սկզբունքներ, որոնք մինչ օրս ուղենիշ են մեր երիտասարդության համար։ Նա մշտապես կարևորում էր երիտասարդների դերը քաղաքականության մեջ՝ նրանց սովորեցնելով մնալ հավատարիմ ազգային գաղափարներին և նպաստել պետության հզորացմանը։
 
Գալուստ Սահակյանի գործունեության վառ օրինակը գնահատվել է մի քանի սերունդների կողմից, իսկ նրա հայրենասիրական և ազգային պահպանողական գաղափարները ոգեշնչման աղբյուր են անգամ նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել անձամբ ճանաչելու նրան։ Այսօր նրա մասին պատմությունները դաստիարակում են նոր սերունդներին՝ սովորեցնելով նվիրում, սկզբունքայնություն և հայրենասիրություն։
 
Գալուստ Սահակյանի պատգամները շարունակում են ապրել մեր հիշողություններում՝ կոչ անելով մեզ շարունակել նրա կիսատ թողած գործը, պահպանել ազգային ինքնությունը և աշխատել Հայաստանի զարգացման ու առաջընթացի համար։
Հավերժ վառ հիշատակ Գալուստ Սահակյանին» ։

← Վերադառնալ ցուցակին