Լուրեր

Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան . Տիգրան Աբրահամյան

17.12.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
«Իշխանությունը հանրային-քաղաքական օրակարգում թելադրող լինելու կարգավիճակն այնքան է կարևորում, որ պատրաստ է ամեն ինչի:
 
Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց տան անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար, մի նախարարի կամուրջից կհրեն-կգցեն կամ մի պատգամավորի կրակի վրա կխանձեն:
 
Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին` ներհասարակական բևեռացման, հազարավոր զոհերի, տարածքային զիջումների, Հայաստանի տեղի ու դերի վաճառքին, միայն մնան իշխանության» :

← Վերադառնալ ցուցակին