Լուրեր
Երևանում օդի աղտոտվածությունը օր օրի վատթարանում է․ Հենրիխ Դանիելյան
16.12.2024

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանում օդի աղտոտվածությունը օր օրի վատթարանում է։ Հայաստանի առողջապահության նախարարության անգործության և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված անգրագետ կառավարման՝ մասնավորապես անկանոն շինարարությունների, փոշու մեծ ծավալի կուտակման, ծառերի սպանդի, աղբի ոչ թե ճիշտ վերամշակման, այլ այրման և այլ պատճառներով՝ Երևանում քայլելիս խորհուրդ է տրվում կրել շինարարական դիմակ, իսկ որոշ վայրերում նույնիսկ հակագազ։ Այս խայտառակ վիճակը րոպե առաջ լուծել է պետք։ Ձեր անգրագիտության, անկրթության և մասնագետ չլինելու պատճառով տուժում են մեր քաղաքի փոքրիկները, մեր տատիկ-պապիկները։
Որպեսզի հասկանալի լինի Երևանի օդի ախտոտվածության ինդեքսի լրջությունը, ներկայացնում եմ մայրաքաղաքներ, որտեղ 10, 20, կամ 30 անգամ շատ բնակիչներ են ապրում քան Երևանում.
1.Մոսկվա, Ռուսաստան - 23
2.Վաշինգտոն, ԱՄՆ - 16
3.Լոնդոն, Անգլիա - 22
4.Բեռլին, Գերմանիա - 19
5.Պեկին,Չինաստան -82
6.Երևանում - 157»։
