Լուրեր
Ապօրինի սահմանազատումով հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Տավուշյան հողատարածքներից ի՞նչ կա
10.12.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց»: Այս մասին իր ՖԲ էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, հերոսաբար գլուխ գովալով, որ Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ (մոտ 46 մլն դրամ) վերադարձրել է Հայաստանի Հանրապետությանը: Եթե ապօրինի է օտարվել, շատ լավ, խնդիր չկա:
Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու: Այդ գործընթացից ի՞նչ կա:
Իսկ ապօրինի սահմանազատումով հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Տավուշյան հողատարածքներից ի՞նչ կա: Դա էլ է գործընթա՞ց, թե՞ աննախադեպ իրադարձություն:
Հ.Գ. 1
Ապօրինի կերպով Արցախի հայության միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունիքը ոտնահարելու և 120 հազար մարդու տնից, հողից, հայրենիքից զրկելու գործընթացի մասին այս անգամ լռում եմ…
Հ.Գ. 2
Փաստորեն, ըստ Նիկոլի տրամաբանության, նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, հայ ժողովուրդը՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի գլխավորությամբ, միլիարդավոր դոլարների օգուտներ էին բերել Հայաստանի Հանրապետությանը, ուղղակի Նիկոլը դրա մասին չգիտեր»: