Լուրեր

1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում, մարդկանց 99.01%-ն «այո» ասեց անկախության գաղափարին

10.12.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
«1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում, մարդկանց 99.01%-ն «այո» ասեց անկախության գաղափարին:
Չնայած Ադրբեջանն այս գործընթացին մինչև այդ «արձագանքել» էր տարբեր բնակավայրերում իրականացվող ջարդերով, բռնի տեղահանություններով, իսկ հետագայում` ռազմական գործողությունների նախաձեռմամբ, Արցախում ապրող մարդիկ բացառիկ կամք ու համարձակություն դրսևորեցին` սեփական ճակատագիրը տնօրինելու և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ պրոցես ծավալելու համար:
 
2020 թվականին Արցախի դեմ իրականացված ագրեսիան, 2023 թվականի ադրբեջանական օկուպացիան և փաշինյանական իշխանության հանձնողական ու պարտվողական կուրսը, թեև, մեր ժողովրդին ծայրահեղ ծանր կետի են հասցրել, սակայն նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ:
 
Ստեղծված իրադրությունը պարզ ու կարճ լուծումներ չունի, այն ենթադրում է  երկարաժամկետ պայքար, որի հիմքում, հավաքական առումով, հայ ժողովրդի պաշտպանությունն ու սեփական բնօրրանում ապրելու իրավունքի իրացումն է» :

← Վերադառնալ ցուցակին