Լուրեր
Ինքն իրեն գժի տեղ է դրել, իսկ մենք՝ ողջամի՞տ ենք․ Եսայան
06.12.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինքն իրեն գժի տեղ է դրել, իսկ մենք՝ ողջամի՞տ ենք
Սովորաբար, փորձում եմ չանդրադառնալ քպական խիպիշներին, իրար միս ուտելու, իրար տակ փորելու իրար վրա գործ տալու քպական ինտրիգներին։ Բայց, ստիպված ենք լինում անել դա, քանի որ քպ կոչված գոյացությունը արհեստականորեն ներդրված է մեր հասարակության մարմնի մեջ, մեր պետության ամենավերին օրգաններում։ Դրանց չարորակ մետաստազները տարածվում են ու տարածվում։Ու, եթե այդ մասին չխոսենք, չբացատրենք եւ չմերժենք, շատ շուտով մեր պետությունն ամբողջությամբ մահացու հիվանդ է լինելու եւ ինքնաոչնչանա։
Այո, քպները իրար են ուտում, մեծ կինո են սարքել աղասարյանով,գեղամներով եւ էսէմէսների շոուներով, արդյունքում, հասարակությունը, անհատները, անգամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներքաշվել են մի եղկելի պտտահողմի մեջ, որը կուլ է տալիս բոլորին՝ մաս-մաս, վեջին արարում՝ ամբողջությամբ։ Ուստի, մեր բոլորի քայլերի քայլը պետք է լինի մեկ կետի վրա կենտրոնանալը՝ հեռացնել քաղցկեղի բույնը, քանդել չարորակ հյուսվածքների կծիկը եւ հատիկ-հատկ մաքրել երկիրը մետաստազներից։
Քանի դա չենք անում, ադրբեջանում հրճվում են եւ նոր, ավելի ստոր պահանջներ են դնում մեր երկրի առաջ։Ու այս եռացող-պատերազմող աշխարհում մեր պետության գլխին նստած մի թյուրիմացություն, մելկի ժուլիկությամբ, իրեն գժիտեղ դրած երկիրը տանում է կործանման, նախապատրաստելով շարունակությունը՝ ավերակների գլխին իր խանումին գլխավոր կախարդ օծելու ծեսին»։