Լուրեր
Ժողովրդավարության քողի տակ սպանեցին , ձերբակալեցին, կալանավորեցին, սնանկացրեցին իրենց ընդդիմախոսներին․ Նազարյան
04.12.2024
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում 2018 թվականից ի վեր Հայաստանի կառավարիչների մոտ ամեն ինչ կեղծ էր: Կեղծ հայրենասիրություն, կեղծ ժողովրդականություն, կեղծ բարեկամություն, կեղծ թիմային արդարություն:
Հայրենասիրության քողի տակ հանձնեցին Արցախը և Հայաստանի տարբեր հատվածներ, հրաժարվեցին Արարատից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, Հայոց պատմությունից և մեր ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունից։
Ժողովրդավարության քողի տակ սպանեցին , ձերբակալեցին, կալանավորեցին, սնանկացրեցին իրենց ընդդիմախոսներին։
Բարեկամության քողի տակ փչացրին և ջախջախեցին տարիներ ի վեր քարը քարին դնելով ստեղծված հարաբերությունները մեր դաշնակիցների և բարեկամների հետ։
Թիմային արդար հարաբերությունների քողի տակ «փուռը տվեցին» տասնյակ իրենց կողմից նշանակված նորմալ մարդկանց, իսկ մյուսներին սարքեցին գործիք և օգտագործեցին ու շարունակում են օգտագործել որԱԺ ամբիոնից պարբերաբար տեղի ունեցող իր ինքնախայտառակման ծեսերից մեկում ամենայն հայոց կապիտուլյանտը խոսել է "Ազգ֊Բանակ" հայեցակարգից։ Մի բանում վերջինս իրավացի է... իր օրոք և իր ջանքերով, գուցեև վերջինս վերածվել է "Ազգ֊պատուհաս" իրականության...և այդքանով հանդերձ հայ ժողովուրդն երբեք իր հավաքականության մեջ չի եղել նահատակ, գուցե մարտիրոս, բայց ո'չ երբեք նահատակ...այլապես ֆաշիստական գետտոներում չէին ընթերցի "Մուսա լեռան քառասուն օրը"!!!
Վստահաբար, 2016թ.֊ին մեկնարկած Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի շրջանավարտների լավագույն վերջնարդյունքներից մեկը հանդիսանում է դպրոցի շրջանակներում եփված և հետագայում պաշտպանության նախարարության հավանությանն արժանացած մեր նախաձեռնություններից մեկն։ Եվ ի՞նչ իմանար քաղաքական բանտարկյալի կարգավիճակում հայտված մեր ընկերն` Արմեն Աշոտյանն, որ սույն դպրոցի կայացումն, ապագայում դառնալու է հայրենակործանի դեմ պայքարի էական քրոմոսմներից մեկն, երբ պատասխանում էր, այն հարցին, թե արդյոք ՀՀԿ֊ն նոր ВПШ է ստեղծում...
Նախաձեռնությունն, որից խոսում եմ, վերաբերում էր "Ազգ֊Բանակ" առաջադրված հայեցակարգին, ինչպես տեսական֊գաղափարական, այնպես էլ գործնական֊ծրագրային մակարդակում։ Հայկ Մամիջանյանը կհիշի, թե ինչպես էինք ես և իմ մի խումբ ընկերներն ոգևորված սույն գաղափարով և ի վերջո ինչպես մեզ բոլորիս իր առաջնորդությամբ, հաջողվեց հասնել այդ ժամանակների համար չլսված արդյունքի։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավանության արժանացրեց մեր կողմից առաջարկված գործողությունների ծրագիրը։
Հենց այս ծրագրի շրջանակներում էր, օրինակ, որ 2017թ.֊ին դպրոցականների շրջանում անցկացվեցին վաղուց մոռացված "Կորյուն" ռազմամարզական խաղերն, որը կրկին իրականցնել առաջարկել էի ուսումնասիրելով Իսրայելի նույնական փորձը ռազմամարզական դաստիարակության ոլորտում։ Այլ ծրագրեր ևս կային առաջադրված և իրականացման հաստատված, որոնք առաջարկել էի` ուսումնասիրելով ճապոնական, ֆիննական ու շվեյցարիական փորձն։ Այնուհանդերձ առաջարկված գործողությունների մյուս կետերը մնացին թղթի վրա, քանզի օրվա թավշականները այլևս չէին կարող իրականացնել ծրագիր, որը, օրինակ` պետք է վեր հաներ և փառաբաներ հայաստանյաց զինվորական գերդաստանները...
Դեռևս առաջարկվելիք ծրագրի քննարկումների ժամանակ առաջարկել էի իբրև մեր նախաձեռնության սիմվոլ ընտրել դարբինը, քանզի իմ կարծիքով դա լավագույնս էր արտահայտում "Ազգ֊Բանակ" հայեցակարգը և գաղափարաբանությունը։ Քանզի բանակը, դա սոսկ զինված ուժերը չեն, բանակը դա բիրտ ուժը չէ, այլ քաղաքակրթության կռվանը և քաղաքակրթվելու հնարավորությունը միաժամանակ։ Քանզի մեզ հայտնի քաղաքակրթական շերտերից առնվազն երկուսը` բրոնզե և երկաթե դարերը կռվել և կայացել են հենց դարբինների մուրճ ու զնդանի միջև։
Ուստիև վստահ էի, որ հենց դարբինն է, որ միաժամանակ ի վիճակի է կռել և' առաջադեմ զինատեսակներ և' գյուղատնտեսությանն անհրաժեշտ բրիչներ և' տեխնոլոգիական արդյունաբերությանն անհրաժեշտ պողպատ, ի վերջո չմոռանանք, որ նույն ԵՄ֊ն ստեղծվեց եվրոպական ածխի և պողպատի գոյություն ունեցող ընկերակցության հիման վրա։ Հետևաբար "Ազգ֊բանակ" գաղափարի համար առաջարկելով դարբնի սիմբոլը, ավելի շատ կենտրոնացած էին դեպի տեխնոլոգիական գերազանցությունը...
Միայն հետագայում կպարզվի, որ դարբնի սիմվոլիկայի ընտրությունը, մոտ ապագայի սպասվելիք դժբախտությունների կտրվածքով կունենա նաև միստիկ նշանակություն...քանզի ինչպես Մովսես Խորենացի
ն է պնդում, դարբինները ամեն օր հարվածում էին զնդանին, որպեսզի ամրանան հայոց պատուհաս Արտավազդին կապանքող շղթաներն։ Այլապես վերջինս ազատվելով վիհի կապանքներից, նորից պիտի հայրենազրկի մեզ. "Այս ավերակների վրա, ինչպե՞ս թագավորեմ" կարգախոսը շուրթերին։ Մեկին֊մեկ նույնական է "նախկինների թալանած բանակով, հայրենիքը ո՞նց պահեմ" թեզի հետ...արտավազդյան նույն պոպուլիզմը և դարբինների նույն պրոֆեսիոնալիզմը։
Երեկվա, չստացվածդ շոուից հետո, հիշեցի, որ ընկերներով "Ազգ֊Բանակ" նախաձեռնության համար նույնիսկ կարգախոս էինք ընտրել. "Իբրև դարբին, ջանում եմ կռել պետությանս ապագան"։ Բայց հենց դու այն կասկածի տակ դրեցիր, քո մահաբեր ու տխրահռչակ. "Քայլ արա, դուխով" լոզունգը դմփդմփացնելով։ Ասում են, որ երբեմն զեկուցվում ես հրապարակումներիս մասին, ուստի եթե իրավացի են խորհրդավոր լեզուները...առաջին անգամ մեկնաբանությունների հատվածում կհրապարակեմ այն վերլուծության մի մասն, որը կատարել էի "Ազգ֊Բանակ" գաղափարի վերաբերյալ։ Գուցե, այլևս, սկսես տարբերակել զինված ուժերն ու բանակը, բանակի գործառույթները, սրբացման ու ատրիբուցիայի տարբերությունները, ի վերջո ըմբռնես, որ բանակը հենց մենք ենք...մենք բոլորս, ողջ հայ ժողովուրդը!!!
Ու մեկ էլ... ենթադրում եմ, որ դարբիններին վերադարձ լինելու է!!!պես մասնավոր դատավոր, մասնավոր քննիչ, մասնավոր դատախազ և մասնավոր ոստիկան»։