Լուրեր
Կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է Հայաստանի ԱԺ-ում իր կոլլաբորացիոնիստական ու ադրբեջանահաճո ելույթները․ Շարմազանով
03.12.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամոթը ոչ թե նահատակությունն է,այլ՝ կենդանի մեռել լինելը։
Տգետներ,նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են։
Կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է Հայաստանի ԱԺ-ում իր կոլլաբորացիոնիստական ու ադրբեջանահաճո ելույթները։
Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ Նիկոլի հերթական զառանցանքներին,բայց հիմա մի էպիզոդի մասին եմ ուզում խոսել։
Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։
Սա նույնիսկ նահատակ բառի իմաստը չի ընկալում։
Նահատակը ՝ վեհ գաղափարի ,հավատի ու հայրենիքի համար կյանքը զոհած մարդն է։
Նահատակ էին Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։
Նահատակ էր Վարդան Մամիկոնյանը։
Նահատակ էին Դուշման Վարդանն ու Ռոբերտ Աբաջյանը։
Նահատակը ՝հաղթողն է:
Նահատակության արդյունքը հենց Եռաբլուրն է։
Նահատակությունը յուրաքանչյուր ազգի վաղվա հաղթանակի գրավականն է։
Նահատակությունը հանգեցնում է հարության։
Սա արդեն նահատակությունն է որպես վատ երեւույթ ներկայացնում։
Նահատխկությունը վաղվա կյանքի ու հաղթանակի գրավականն է։
Դու դրանից ի՞նչ պիտի հասկանաս, Նիկոլ Փաշինյան։
Քոնը Էրդողանի գիրքն ու կորցրած
կադաստրի վկայականն է։
Ամոթը ոչ թե նահատակ լինելն է,այլ կենդանի մեռելի կարգավիճակով անհոգ գոյատեւելը»։