Լուրեր

Այսօր աշխարհում գործում են երկակի ստանդարտներ․ Հենրիխ Դանիելյան

01.12.2024

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր աշխարհում գործում են քաղաքական երկակի ստանդարտներ:
Այդ երկակի ստանդարտների օրինակները բազմաթիվ են, եթե համեմատում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումները այլ երկրների հետ: Այդ երկակի ստանդարտները շատ դեպքերում խոսում են այս կամ այն պետության հիմնական ծրագրերի և ապագայի տեսլականի մասին: Վրաստանում ընթացող ցույցերը խրախուսվում են և ունեն 100% աջակցություն արևմտյան երկրների կողմից, իսկ իշխանությունները քարկոծվում ու քննադատության են ենթարկվում: Ավելին, անհապաղ դադարեցվում են ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները՝ ի աջակցություն ընդդիմադիր շարժման: Նույն կառույցներն ու երկրները նույնիսկ ծպտուն չհանեցին Հայաստանի Հանրապետությունում կատարվող իշխանական ռեպրեսիաների, քաղբանտարկյալների հարցերի և, առհասարակ, մարդու իրավունքների խախտումների մասին:
 
Այս ամենը վկայում է այն մասին, որ եվրոպական ժողովրդավարության ստանդարտները գործի են դրվում միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է նրամց անձնական շահերին: Երբ չկա շահագրգռվածություն, նույն իրավիճակներում այդ կառույցները նախընտրում են լռել կամ ձևացնել, թե չեն նկատում խնդիրը:
 
Այս երկակի մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հաճախ դառնում են քաղաքական գործիք՝ միջազգային հարաբերություններում նպատակներին հասնելու համար»:

← Վերադառնալ ցուցակին