Լուրեր

Ներկայացրել եմ Արցախի նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները․ Դերզյան

25.11.2024

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Վենեսուելա կատարած այցի շրջանակներում հանդիպել եմ Երիտասարդության փոխնախարար, տիկին Յոսեյսի Պարեդեսին, հայտնել իմ խորին շնորհակալությունը նման ընդունելության և տեղի ունեցած քննարկումների համար։
 
Տիկին փոխնախարարը փոխանցեց ջերմ խոսքեր Երիտասարդության նախարար Գրեցիա Կոլմենարեսի կողմից, ինչպես նաև հրավիրեց 2025 թվականի հունվար ամսին ներկա գտնվելու Վենեսուելայի նախագահի նախաձեռնած միջոցառմանը։ 
Հանդիպման ընթացքում քննարկել ենք երիտասարդության ակտիվության կարևորությունը, նրանց կրթությունը։ Կիսվել մեր երկրներում առկա փորձով, պայմանավորվել շարունակել քննարկումները և ստեղծել համագործակցության համուրջ մեր երկրների միջև։
 
Ներկայացրել եմ Արցախի նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները» ։
 
Հնարավոր է սա 2 people նկարն է

← Վերադառնալ ցուցակին