Լուրեր
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Շարմազանով
25.11.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի ՝« միակ Արեւմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։
Շատերը դա դիտարկեցին խոսք ուղղված Ադրբեջանին։
Բայց՝ոչ…
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը՝ կարելի ենթադրել,որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։
Դա անում է իր դեսպանի միջոցով։
Հիշեցնեմ,որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։
Փաշինյանը ողջունեց այդ որոշումը,սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։
Հիմա էլ ուրանում է Արեւմտյան Հայաստանը…
Ուրացել է նաեւ Անկախության հռչակագիրը»։