Լուրեր
ՀՀԿ գրասենյակում կայացավ ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցի ղեկավարի ընտրությունը․ Հենրիխ Դանիելյան
24.11.2024

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար, ՀՀԿ Մասիսի շրջանային խորհրդին նախագահ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ ՀՀԿ գրասենյակում կայացավ ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցի ղեկավարի ընտրությունը:
Նիստի արդյունքով ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության առաջարկությամբ,ՀՀԿ Մասիսի Երիտասարդական Կազմակերպության նախագահ ընտրվեց Ազա Համբարձումյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական կառույցի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ապագա ծրագրերն ու զարգացման ուղղությունները»։

