Լուրեր

Սերիական հանցագործությունների կծիկը կբացվի, չկասկածեք․ Մարգարիտ Եսայան

23.11.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սերիական հանցագործությունների կծիկը  կբացվի, չկասկածեք
 
Իշխանության փոխվելուց հետո, երբ մեր պետությունը կմտնի տրամաբանության հուն, երբ օրվա նոր  իշխանության   քայլերը, գործողությունները եւ  ձգտումները ուղղված կլինեն մեր ազգային շահի, ազգային նպատակների, ազգային երազանքի իրականացմանը, բոլորս ականատես ենք լինելու շատ արդար  դատավարությունների, այսօրվա զավթիչ-թալանչիների, լափողների եւ ազգակործանների  դատավարությունների։
 
Եւ, ի թիվս  ցցուն փաստերի, որ արդեն կան, ի թիվս հանցագործությունների այն երկար ցուցակների, որ  ի տես ամբողջ երկրի սրանք կատարում են եւ թաթախված են  հանցագործությունների, կոռուպցիոն սխեմաների եւ   թալանչիական  աղբի մեջ, լինելու են այլ  փաստեր եւս,  որոնք  նիկոլը եւ իր քպականները առանց  գիտակցելու/գուցե եւ գիտակցաբար/ ամեն օր   ինքնակամ <հրամցնում են> մեր հասարակությանը։Եւ, դրանցից ամենաէականը  վարչապետի աթոռին նստածի սերիական հարցազրույցներն են։
 
Դրանք մեկը մյուսից  թափանցիկ  ներկայացնում են բոլոր հանցանքները, որ սրանք կատարում են։ Յուրաքանչյուր  հարցազրույց, որ սրանք   տարածում են հմեկերով, հանցագործությունների մասին ինքնախոստովանական ցուցմունքներ են։
Մնում է արագ եւ դիպուկ  իրականացնել իշխանափոխությունը եւ  սկսել․․․» ։

← Վերադառնալ ցուցակին