Լուրեր
Ֆաշիզմին բնորոշ է բնակչության բռնի տեղահանումը, ազգային ատելությունը, էթնիկ զտումները, ցեղասպանությունը․ Դերզյան
22.11.2024

ՀՀԿ խորհրսի անդամ Հայկ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վենեսուելա կատարած այցիս շրջանակներում հանդիպել եմ Երիտասարդության հարցերով նախարար Գրեցիա Կոլմենարեսի հետ։ Քննարկել ենք ֆաշիզմի դեմ պայքարի կարևորությունը, երիտասարդների դերը կառավարման մեջ, ինչպես նաև պայմանավորվել համագործակցության վերաբերյալ։
Ֆաշիզմին բնորոշ է բնակչության բռնի տեղահանումը, ազգային ատելությունը, էթնիկ զտումները, ցեղասպանությունը»:
