Լուրեր
Փաշինյանը քիչ առաջ ասաց ԲԱՌԱՑԻ նույն տրամաբանությամբ միտք, որը ադրբեջանցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս․ Մամիջանյան
22.11.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուղիղ 11 օր առաջ Վիեննայում ավստրիական միջնորդությամբ կազմակերպած մի քննարկման էի հրավիրված, որի ժամանակ ադրբեջանցին ասել է ԲԱՌԱՑԻ նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. պարզապես ադրբեջանցին օրինակը Արցախով էր բերում:
Ու ես սա առաջին անգամ էի լսում ադրբեջանցիներից:
Կրկնում եմ՝ Փաշինյանը քիչ առաջ ասաց ԲԱՌԱՑԻ նույն տրամաբանությամբ միտք, որը ադրբեջանցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս»: