Լուրեր
Երբ երկրի ղեկին չի լինում տղամարդ, երբ երկրի տղամարդկությունը գլխատվում է․ Մարգարիտ Եսայան
21.11.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ երկրի ղեկին չի լինում տղամարդ, երբ երկրի տղամարդկությունը գլխատվում է, երբ երկրի ղեկավարությունը ղզիկ-ղզիկ դուրս է տալիս, երբ բանակը գլխատվում է, երբ հազարավոր զինվորների տանում են միտումնավոր գլխատման, երբ չի գտնվում այն միակ տղամարդը, որ էս բաշիբոզուկների հարցերը տղամարդավարի լուծի, երբ նայում ես ոմանց կեցվածքին եւ չես տարբերում՝կին է թե տղամարդ, ավելորդ անգամ համոզվում ես, որ <գլոբալիստական> զամաշկեքի մեջ էս վայ-իշխողները այլեւս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են լոկ, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են։
Այսօր արդեն մի քանի լրատավամիջոցներից են զանգել, հարցնում են՝ ի՞նչ նպատակով է նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կա՞րելի է կոչել։ Քանի որ վաղուց արդեն հեռախոսային հարցազրույցներ չեմ տալիս, որոշեցի այստեղ գրել։
Սիրելի իմ լրագրողներ, էս վայ-իշխանության համար սեռեր գոյություն չունեն, սրանք բոլորը անսեռ զանգված են։
Իսկ թե ինչու են ուժայիններում կանայք ներդրվում գլխավոր պաշտոնների, ենթադրում եմ, առայժմ՝ լոկ ենթադրում եմ, եւ, եթե մենք որպես հասարակություն, որպես ընդդիմություն, որպես մտահոգ քաղաքացի հիմա էլ շարունակենք հապաղել, ականատես կլինենք եւս մեկ սեռափոխման՝ վարչապետի․․․Ազգովի Արցախն ենք կորցրել, էդ ի՞նչ է, որ դրան չհավատանք․․․» ։