Լուրեր
Բացահայտելու ենք բոլոր ստերը․ Հենրիխ Դանիելյան
16.11.2024
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ստամբուլում հետազոտություն իրականացնելուց հետո ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է՝ ասելով, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի եղել Սպիտակ տանը։ Ռուբեն Ռուբինյանը ստում է, և սա արդեն սովորական երևույթ է այս մարդկանցից՝ լսել սուտ և կեղծիք։
Հ.Գ. Գրառմանը կից ներկայացնում եմ տեսանյութ, որում կարող եք տեսնել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին Սպիտակ տանը։ Բացահայտելու ենք բոլոր ստերը և բացելու ենք մեր հայրենակիցների աչքերը։ Թույլ չենք տա խեղաթյուրել իրականությունը և մանիպուլացնել մեր հասարակությանը խաբեբաների իշխանության կողմից» ։