Լուրեր
Մնում էր Արցախ հանձնողին էլ հերոս հռչակեք ու վերջ․ Շարմազանով
14.11.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԴԱՐԵՐԻ ՎՐԵԺԸ
705 թ. արաբները խաբեությամբ հրավիրեցին և Նախիջևանի Խրամ գյուղի եկեղեցում ողջ-ողջ այրեցին մի քանի հարյուր հայ նախարարների ու զորականների:
500 տարի հետո, հայոց իշխան, սպարապետ Զաքարե Զաքարյանը գրավելով Արդաբիլը, հրամայեց այրել մզկիթը, որում պատսպարվել էին քաղաքի մեծամեծերը, ասելով. «Իշխանքդ՝ փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախջուանի»:
500 տարի անց Զաքարե Զաքարյանը լուծեց մեր ազգի վրեժը։
Ինչպես ասված է՝ արյունը ջուր չի դառնում։
Բայց կա նաեւ ուրացող տեսակը,որը ուրանում է Արցախը՝ ճանաչելով Ադրբեջանի մաս ։
Հերոսը ՝ Զաքարե Զաքարյանի տեսակն է։
Թե չէ հարկ վճարողին սարքել են հերոս։
Մնում էր Արցախ հանձնողին էլ հերոս հռչակեք ու վերջ»։