Լուրեր
Նիկոլն ասում է բանակը պետք չէ «սրբագործել»․ Արտակ Զաքարյան
14.11.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլն ասում է բանակը պետք չէ «սրբագործել»:
Ես էլ եմ ասում, այո՛, բանակը պետք չէ “սրբագործել”, և չի կարելի աջք փակել նրանում առկա թերությունների ու բացթողումների վրա: Բանակը իր տղամարդկային կերպարի մեջ՝ ամենանուրբ պետական օրգանիզմն է: Այն անընդհատ պետք է՝ ինչպես ախտահարել բոլոր տիպի բացասական երևույթներից, այնպես էլ փայփայել ու զինել բարոյապես, գաղափարապես, ոգեպես, փորձով, գիտելիքով, հմտություններով, սպառազինությամբ ու հավանական հակառակորդի հետ կռվելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով:
Այո՛, Բանակը չի կարելի սրբագործել: Բայց նաև չի կարելի Բանակը վերածել քաղաքական պայքարի միջոցի, չի կարելի սևացնել ու պախարակել կերտած հերոսական պատմությունն ու նրա շարքերում փառավոր մարտական ուղի անցած մարդկանց:
Չի կարելի կեղտոտ քաղաքական շահերից ելնելով զրպարտել նրա հերոսներին:
Չի կարելի Բանակը վերածել կլուբնիկ և այլ տիպի ուտել-խմել շոուների:
Չի կարելի պատասխանատու զինվորական պաշտոններում սխալ նշանակումներ անել:
Չի կարելի բավարար չափով զինված ու իր մարտական խնդիրները կատարող բանակը դարձնել սեփական պարտության ու քավության նոխազի:
Չի կարելի փողոցից դեպի ԱԺ ամբիոն հայտնված ինչ-որ մեկի մայկա-տռուսիկն ու ինչ-որ մեկի կիլկիյով բորշը դարձնել հաղթանակած Բանակի մարտունակության չափորոշիչ:
Չի կարելի զոհված զինվորի ծնողին խայտառակ ձևով հեռացնել նրա որդու շիրիմն ամփոփող Եռաբլուր-պանթեոնից:
Չի կարելի Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների ջանքերով ձեռքբերված շուրջ 6 մլրդ դոլարի սպառազինությունն ու զինտեխնիկան տալ թշնամուն և գալ խոսել զենքի պակասից (չհաշված 44 օր անըդհատ կիրառված զինամթերքն ու խփված տեխնիկան):
Եվ բազում այսպիսի չիկարելիներ՝ ուղղված կապիտուլյացիա ստորագրած քաղաքական խմբավորմանը:
Եվ վերջապես հիշեք, որ աշխահի բոլոր բանակները վճռական ճակատամարտերում հաղթել են, երբ ունեցել են իրենց արժանի, իմաստուն գերագույն գլխավոր հրամանատարներ, և պարտվել են այդ հրամանատարների բացակայության պայմաններում:
Հ.Գ.
Ի դեպ, չի կարելի նաև թույլ տալ, որպեսզի ՊՊԾ աշխատակիցները ՀՀ ԱԺ-ում, կոպիտ կերպով միջամտեն և խոչընդոտեն լրագրողին՝ հարց տալ նորանշանակ նախարարին»: