Լուրեր

Ես գիտեմ, որ դուք ամոթ չունեք, բայց գոնե ունեցեք այնքան խիզախություն, որ շեֆին ասեք. Հենրիխ Դանիելյան

14.11.2024

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր փաշինյանական ուսապարկերից մեկը, մասնավորապես Վահագն Ալեքսանյանը, կրկին հոխորտացել է՝ ընթացքում նաև նախագահ Սերժ Սարգսյանի անունը հոլովելով։ Նախ՝ Սերժ Սարգսյանը այնքան է հարգել ծառայողների պատիվը, որ նրանց պարգևել է փառահեղ հաղթանակներ և ամուր պահել մեր սահմանները, և յուրաքանչյուր ոլորտի ծառայող իրեն ապահով է զգացել։ Նախագահ Սարգսյանը եղել է նրանց կյանքը պահպանողը, իսկ դուք այդ կյանքերը մատաղ անողներն եք։
 
Սերժ Սարգսյանի հարգանքը ծառայողների նկատմամբ արտացոլվում էր նրանց մայրերի ժպիտներում, երբ  իրենց զավակները ողջ էին տուն վերադարձնում, իսկ քո շեֆի կառավարման տարիներին տան փոխարեն նրանք վերադառնում են Եռաբլուր։
 
Ես գիտեմ, որ դուք ամոթ չունեք, բայց գոնե ունեցեք այնքան խիզախություն, որ շեֆին ասեք.
 
 • Շեֆ ջան, ես ախր ոնց խոսեմ թալանից, եթե մենք ենք սաղ թալանել:
 • Ախր ոնց ասեմ իրենց տների մասին, դու մերոնց տները տեսե՞լ ես:
 • Ախր ոնց խոսեմ կոռուպցիայից, դու տեսե՞լ ես, թե ինչպես է Ավիանյան Տիգրանի գողոնը դուրս եկել միջազգային ասպարեզ:
 
 • Ախր ոնց զինված ուժերից խոսեմ ու նախկին-ներկա անեմ։ Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրվել է, իսկ մենք հանձնեցինք Ադրբեջանին։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ունեցել ենք երկու հայկական պետություն, հիմա ունենք 1-ը՝ մասնակի օկուպացված հատվածներով:
 
 • Ախր շեֆ ջան, ոնց խոսեմ սպառազինությունից, որ մենք 6 տարի է՝ չենք կարողանում զենք բերել, ու որ բերել ենք չկրակող ՍՈւ-ն ,իսկ Սերժ Սարգսյանը բերել է Ս-300-ներ, Սմերչներ, Իսկանդերներ, Տոչկա-Ու, Պանցիրներ, 50,000 տոննա ռազմական օժանդակություն և 400,000,000 դոլարի պայմանագրեր Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի հետ։
 
Ունեցեք այնքան խիզախություն, որ այս գրառումը նրանց ցույց տաք ու ասեք՝ “Շեֆ ջան, չեմ կարող մարդկանց խաբել, չի ստացվում։ Հիշում են, տիրապետում են, հասկանում են»:
 

← Վերադառնալ ցուցակին