Լուրեր

Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր... Արտակ Զաքարյան

14.11.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է « ...հեծանիվ եմ քշում, որ դուք էլ  քշեք»:
Այսինքն, որ երկիրը նման կառավարիչ չունենար՝ խեղճ ժողովուրդը հեծանիվ քշել չէր իմանալու՞, թե հեծանիվով դասի կամ գործի գնալը չէր ֆայմելու:
Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին:
 
Բա, որ մարդկանց հեծանիվ քշելն ուզում եք  սովորեցնել, սովորեցրեք նաև պադավատներով փափուկ երթևեկելը, պետական առանձնատներում ապրելը, ախռանա պահելը, վարչապետի ինքնաթիռով թռչելը, արտասահմանյան գործուղումների գնալը և այլն:
 
Նոր Նորքի ցանկացած բնակիչ, եթե կարողանա մեկ անգամ հեծանիվով գա ԵՊՀ դասի ու հետ գնա տուն՝ տեղում կդառնա հեծանվավազքի աշխարհի բազմակի չեմպիոն (եթե կենդանի մնա իհարկե):
 
Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր...»։

← Վերադառնալ ցուցակին