Լուրեր

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր․ Հենրիխ Դանիելյան

10.11.2024

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Ի սրտե շնորհավորում եմ հայ երիտասարդներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Սիրելի՛ երիտասարդներ, յուրաքանչյուրիդ սպասվում է կարևոր առաքելություն՝ պետության կայացման գործում, նոր գաղափարների և ազգային արժեքների պահպանման միջոցով՝ դառնալով երկրի շարժիչ ուժը։
Ձեզանից շատերն այսօր կանգնած են սահմանին՝ ապահովելով մեր բոլորի անվտանգությունն ու խաղաղությունը՝ դառնալով հերոսության և հայրենասիրության վառ օրինակներ։
 
Մենք ապրում ենք պատմական բարդ ժամանակաշրջանում, որտեղ միջազգային երիտասարդական քաղաքականության օրակարգում պայքարը միտված է խաղաղության և անվտանգության ապահովմանը։
Կիրառե՛ք ձեր գիտելիքներն ու հմտությունները Հայաստանի ու Արցախի զարգացման համար։ Իրագործե՛ք ձեր հայրենանվեր ծրագրերը, քանզի դուք եք կերտելու մեր հայրենիքի ապագան, և շարունակվող Հայաստանը կախված է լինելու ձեզնից»։ 
 
Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է ։

← Վերադառնալ ցուցակին