Լուրեր
Սիրով շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին․ Մարգարիտ Եսայան
10.11.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Երիտասարդության Միջազգային օրն է։
Սիրով շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին, մաղթում, որ լինեն երջանիկ, ապրեն արժանապատիվ երկրում։ Մաղթում եմ սեր, ներդաշնակություն եւ առանց պատերազմների աշխարհ։ Թող ներեն ինձ բոլոր մյուս երիտաասարդները, որ ունեն այլ հայացքներ, այլ կողմնորոշում եւ այլ նկրտումներ, բայց, ուզում եմ հատուկ շեշտել, որ առավել ջերմությամբ, սիրով եւ մեծագույն հարգանքով , անսահման սիրով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդներին, մարտական այս տղաներին ու աղջիկներին, որ բոլորից լավ են գիտակցում արժանապատիվ, հայկական պետություն ունենալու կարեւորությունը, եւ, արդեն վեց տարի շարունակ պայքարի առաջին գծում են, հանուն Հայաստանի եւ հանուն արժանապատիվ կյանքի։ ՀՀԿ երիտասարդները պայքարի առաջնագծում են անդավաճան զինվորի պես, գիշեր լինի, թե՝ ցերեկ, ցուրտ, թե՝ շոգ , այս սիրուն, խելացի, կիրթ, նվիրված երիտասարդները, այս աննման աղջիկներն ու տղաները, երբեք չեն նվնվում, կանգնած են ուժեղ, անսասան եւ նվիրված։
Ու, ես հպարտ եմ, որ այսօր ՀՀԿ-ն ունի այս հրաշալի երիտասարդների սերունդը, որը պատրաստ է վաղուց եւ վերցնելով պայքարի ջահը գնում է առաջ, հանուն հայրենիքի եւ հանուն հայկական պետականության պահպանման։ Շնորհակալ եմ, սիրելիներս ձեր նվիրումի եւ ճիշտ դիրքորոշման համար, դուք եք մեր երկրի ներկան եւ ապագան, դուք եք մեր երկրի աղը։ Ապրեք դուք, տղաներ եւ աղջիկներ ջան։ Մեր համատեղ պայքարի ամբողջ ընթացքում պատրաստ եմ միշտ լինել ձեր կողքին եւ պահել ձեր թիկունքը․․․
Սիրով՝ Մարգարիտ Եսայան
10․11․2024
Հ․Գ․Հարյուրավոր երիտասարդների պետք է նշեմ, ներեցեք, որ ոչ բոլորիդ կարողացա նշել․․․» ։