Լուրեր
Պարզ է, որ նույն այդ քաղաքականությունն իրացնողներն իրենց գործառույթը ձախողելու են նաև համայնքային մակարդակով․ Տիգրան Աբրահամյան
09.11.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ ակնկալիք ձևավորվել, որ քաղաքային իշխանությունը Երևանի համար ֆունդամենտալ խնդիրներ է լուծելու:
Քաղաքային իշխանությունը կենտրոնական իշխանության և քաղաքական վերնախավի անբաժանելի բաղադրիչն է և երբ առավել գլոբալ մակարդակում խոսվում է երկրի տապալման մասին` անվտանգությունից մինչև արտաքին
քաղաքականություն, պարզ է, որ նույն այդ քաղաքականությունն իրացնողներն իրենց գործառույթը ձախողելու են նաև համայնքային մակարդակով:
Տրանսպորտի համակարգի կառավարման ճգնաժամից մինչև երևանցիների հարկային բեռի էական ու շարունակական աճն այն տրամաբանական պրոցեսն է, որը մեր հասարակության գլխին բերում է Երևանի կառավարումը ստանձնածներն ու կրկնում եմ, որ դա ուղիղ համեմատական է հանրապետական մակարդակում իշխող ուժի բերած փլուզումների հետ»: