Լուրեր
Կոչ եմ անում բոլորին միանալ այս ֆլեշմոբին ․ Հենրիխ Դանիելյան
08.11.2024

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ընկերներ,
Իրականացնում ենք ֆլեշմոբ՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և բոլոր գերիներին։ Նամակներ եմ ուղարկել բոլոր Եվրոխորհրդարանի պատգամավորներին, ովքեր մասնակցելու են Բաքվում կայանալիք COP-29 կոնֆերանսին՝ կոչ անելով բարձրացնել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցը։
Կոչ եմ անում բոլորին միանալ այս ֆլեշմոբին և ուղարկել նույն բովանդակությամբ նամակներ հետևյալ էլեկտրոնային հասցեներին» ։

